ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչ նպատակ ունեն Փաշինյանի կադրային «զորաշարժերը»

Ինչ նպատակ ունեն Փաշինյանի կադրային «զորաշարժերը»
21.11.2020 | 15:05

«Փաստը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանն սկսել է կադրային փոփոխություններ, որոնք սուսուփուս վավերացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Կադրային այս «զորաշարժերը» տարբեր պատճառներ ունեն: Որոշ դեպքերում գործ ունենք «քավության նոխազ» «նշանակելու» հետ, ի մասնավորի, խոսքը Զոհրաբ Մնացականյանի ու Դավիթ Տոնոյանի մասին է, որ վկայում է վերջին օրերին փաշինյանամերձ որոշ պատգամավորների հարձակումներն այս պաշտոնյաների վրա: Ժամանակի ընթացքում հնարավոր ու անհնար մեղքը փորձ կանեն բարդել նաև նրանց վրա, միայն թե Փաշինյանը «մաքուր» դուրս գա: Մյուս դեպքերում հասարակության աչքերում «թոզփչոցի» իրականացնելու խնդիր կա, թե տեսեք՝ արմատական փոփոխություններ եմ սկսել: Իշխանամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պաշտոն տալով, ինչ-որ բան խոստանալով, սպառնալով փորձում է ամուր պահել իր «շրջապատը», օգտագործում է նրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պարզապես նրանք կդառնան հերթական «քավության նոխազներ»:


Պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ պատգամավորներից ու գործադիրի ներկայացուցիչներից շատերը ևս վստահ են, որ Փաշինյանը պետք է հեռանա, սակայն վախենում են արտահայտվել կամ դուրս գալ իրենց պաշտոններից: Մեզ տեղեկություններ են հասնում, որ նրանք նեղ շրջանակներում ասել են, թե իրենք հիմա ստիպված պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, բայց վերջինս իրենց «փուռն է տալու»:

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ